Նորամուծության և ձեռներեցության
ազգային կենտրոն
Բարի գալուստ մեր Կենտրոնի կայք
երկուշաբթի, մայիս 21, 2012
Տնտեսական վերջին զարգացումները նոր մարտահրավերներ են կայուն տնտեսական աճի ապահովման գործում, ինչը ենթադրում է պետության դերի որոշակի վերաիմաստավորում հատկապես գործարար նախաձեռնությունների առաջմղման գործում: Ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման խնդիրներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը դարձել է ստեղծված իրավիճակից դուրս գալու անժխտելի նախապայման:
Այս ենթատեքստում պետության առաջնային խնդիրն է ձևավորել այնպիսի գործուն համակարգ, որի ներքո նոր գաղափար - գործարար ծրագիր - հաջողված բիզնես շղթան կգործի լիարժեք և արդյունավետ:
Այս իմաստով «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը» հիմք կծառայի նշված համակարգի ձևավորման համար:
Մեր կայքում Դուք կգտնեք հավաստի տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող ինովացիոն ձեռներեցության հարցերի վերաբերյալ: Հուսով ենք` ներկայացված տեղեկատվությունը կօգնի Ձեր գործունեությունը ավելի հեշտ, արդյունավետ և արագ իրականացնելու համար:





