Սույն թվի նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի 30-րդ նիստը (ԳՏՏՄՀԽ) (առցանց): Նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ-մասնակից պետությունների ներկայացուցիչները:
Ներկայացվեց ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության բնագավառում տիրող իրավիճակը և քննարկվեցին մի շարք հարցեր գիտատեխնիկական տեղեկատվության և նորարարության ոլորտների վերաբերյալ:
Ս.թ. օգոստոսի 21-ին ձեռներեցության միջազգային օրվա առթիվ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում (ՆՁԱԿ) տեղի ունեցավ միջոցառում Ռումինիայից ժամանած ընկերությունների հետ գործարար համագործակցություն հաստատելու նպատակով:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը գործընկեր կազմակերպություններ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ, Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում, գերմանական «SES» ավագ փորձագետների ծառայություն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ ս.թ. մայիսի 23-ին անցկացրել է տեղեկատվական սեմինար «Հայաստանում գործող ընկերություններին հասանելի ծրագրեր և գործիքներ» թեմայով:
Մայիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցության (AESA) 2023 թվականի ամենամյա գիտական 22-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Գիտատեխնիկական գրադարանը ապրիլի 17-21-ը «Ազգային գրադարանային շաբաթ 2023թ․-ի շրջանակում Երևանում և 4 մասնաճյուղերում (Գյումրի, Վանաձոր, Կապան, Հրազդան) իրականացրել է մի շարք միջոցառումներ տարբեր խորագրերով: