ՆՁԱԿ
   
 

Ողջույնի խոսք

Ուրախ ենք` ողջունել մեր կայքի այցելուներին

Հիրավի, մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ գիտատեխնիկական առաջընթացը տեղի է ունենում  նորամուծական գաղափարների նորովի արժևորման և գնահատման հրամայականով: Գիտության և տեխնիկայի բնագավառում ծնված և արդյունաբերության կարևորագույն ճյուղերում կիրառված նորամուծությունը կարող է հեղաշրջում առաջացնել տնտեսության զարգացման գործընթացում: Նոր, առաջադեմ գաղափարն ի զորու է դառնալ վիթխարի շրջադարձի սկիզբ հասարակության, ժողովրդի, ինչու չէ, նույնիսկ, մի ողջ քաղաքակրթության ճակատագրում, առաջնորդել մարդկությանը դեպի տեխնիկական առաջընթացի ամենաանհավանական, աննախադեպ բարձունքները:     

Մեր Կետրոնի գործունեության ռազմավարության կարևոր ուղղությունն է խթանել առաջադեմ և օրիգինալ մտածելակերպը, պաշտպանել, զարգացնել և առաջ մղել ամեն մի նոր, հետաքրքիր և խոստումնալից գաղափար, հասարակայնության տարբեր շերտերին ընդգրկել նորարարության և ձեռնարկատիրության միջև համագործակցության և գործընկերության ձևավորման ու ընդլայնման գործընթացում, աջակցել շրջակա միջավայրի պաշտպանությանը, ստեղծել ակտիվ զարգացող Կենտրոն, որն իր գործունեությամբ կարողանա զգալի ներդրում ունենալ ինովացիոն համակարգի ձևավորման, գիտելիքահենք տնտեսության զարգացման և, դրանով իսկ` երկրի հզորացման գործում: