ՆՁԱԿ
   
 

«Ժամանակակից գրադարանային վիճակագրությանը վերաբերող ստանդարտների կիրառման առանձնահատկությունները գիտատեխնիկական գրադարանում»

Օգոստոսի 8, 10,11,12,  2016թ.

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում մասնագիտական որակավորման բարձրացման, հմտությունների կատարելագործման և մեթոդական աջակցության  նպատակով օգոստոսի 8-ին, 10,11,12-ին, օրական 3,5 ժամ տևողությոմբ կազմակերպվել է «Ժամանակակից գրադարանային վիճակագրությանը վերաբերող ստանդարտների կիրառման առանձնահատկությունները գիտատեխնիկական գրադարանում» թեմայով գիտամեթոդական սեմինար-քննարկումների շարք, որին մասնակցել են սպասարկման, հասարակության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման, Էլեկտրոնային գրադարանի ձևավորման, ռեսուրսների պահպանման, ռեսուրսների համալրման, մշակման և մեթոդական աջակցման բաժինների վարիչները, նախատեսելով վերջիններիս կողմից աշխատանքային քննարկումների անցկացում իրենց բաժիններում:

Միջոցաումների նպատակն էր գրադարանի գործունեությունը կատարելագործելու, գրադարանային գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու համար ուսումնասիրել միջազգային ժամանակակից գրադարանային-տեղեկատվական գործունեության վիճակագրության կազմակերպման առաջավոր փորձը, դրանց կիրառման առանձնահատկությունները գիտատեխնիկական գրադարանում:

Սեմինար-քննարկումները վարել է  գիտատեխնիկական գրադարնի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով հանդես է եկել զեկույցով ու 4-օրյա սեմինար-քննարկումների ժամանակ ներկայացրել գրադարանային վիճակագրության Միջպետական ստանդարտի (Межгосударственных стандарт  ГОСТ  7.0.20-2000  «Система стандартов по информации, библиотечному и издательскому делу»:  Библиотечная статистика.), ինչպես նաև  Ռուսաստանի գործող ստանդարտի (НАЦИОНАЛЬНЫЙ СТАНДАРТ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ  «Система стандартов по информации, библиотечному и издательскому делу» ГОСТ Р 7.0.20-2014,  БИБЛИО ТЕЧНАЯ СТАТИСТИКА: ПОКАЗАТЕЛИ И ЕДИНИЦЫ ИСЧИСЛЕНИЯ) առանձնահատկությունները, կատարել  վիճակագրական ցուցանիշների և հաշվարկման միավորների (գրադարանային ֆոնդի, գրացուցակների, քարտարանների, տեղեկատու-մատենագիտական ՏԲ-ների, օգտվողների և նրանց հարցումների, տրամադրված գրադարանային–տեղեկատվական ծառայությունների, գրադարանային միջոցառումների, գիտական, գիտատեղեկատվական, մեթոդականև հրատարակչական գործունեության, գրադարանի անձնակազմի և մասնագիտական ուսուցման բարձրացման և այլն) համեմատություններ, նշել դրանց կիրառման առանձնահատկությունները գիատատեխնիկական գրադարանում:

Քննարկումների վերջում կայացել են մտքերի փոխանակումներ և արվել են օգտակար առաջարկություններ գրադարանի օգտվողների, տացքի, հաճախումների արդյունավետության բարձրացման  ուղղությամբ:

Արդյունքում գրադարանի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ բաժինների վարիչներին, մասնավորապես ակտիվացնելու «ՎԵԲ ԻՐԲԻՍ»   համակարգի «Ընթերցող» աշխատանքնային ռեժիմում ընթերցողի կոդը, մասնաճյուղերում վերանայելու «Ընթերցող» աշխատանքային ռեժիմը, ֆոնդերի ծավալը հաշվարկելիս կիրառելու նաև մետր-դարակ պայմանական չափման միավորը, ընթերցողական ֆորմուլյարներում տեղադրելու ներդիրներ տվյալների գրանցումների համար, ֆոնդի արտասահմանյան ամսագրերի «ԱԼԵՖ» ծրագրով մուտքագրման ժամանակ օգտվելու ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի տվյալների բազաներից և այլն:

Միջազգային փորձի  ուսումնասիրման  նպատակով մասնակիցներին տրամադրվել  է  միջազգային գրադարանային  վիճակագրության ստանդարտը (INTERNATIONAL STANDARD ISO 2789 «INFORMATION AND DOCUMENTATION — INTERNATIONAL LIBRARY STATISTICS»") կարծիքներ հայտնելու գրադարանի գործունեության մեջ դրանց կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ:

Սեմինար-քննարկումները կրելու են շարունակական բնույթ: