ՆՁԱԿ
   
 

«Շրջակա միջավայրի պահպանում»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) կազմակերպվոււմ է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա տեղեկատվական  նյութերի «Շրջակա միջավայրի պահպանում» թեմատիկ ցուցահանդես`առցանց (on-line) և գրադարանում:

 


 Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է

Ցուցահանդեսը նվիրված է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան:

 2016 թ. կանկացվի «Պայքարիր վայրի բնության համար»  նշանաբանով

Հունիսի 5-ը 1972թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:

Այս Համաշխարհային օրվա ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները: Գլխավոր Հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ: Ինչպես նաև Գլխավոր Հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP): Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

Օրվա նպատակն է մարդու մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել: Այլ կերպ ասած՝ աշխարհի ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ ակտիվորեն նպաստել կայուն և արդար զարգացմանը, ընկալել այն գաղափարը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումը փոփոխելու հիմնական շարժիչ ուժը մենք ենք, մեր հասարակությունը: 

WORLD ENVIRONMENT DAY

http://www.wed2016.com/about https://www.facebook.com/UNEP/

https://twitter.com/hashtag/WorldEnvironmentDay 

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա բնապահպանության վերաբերյալ ամսագրեր

(2015-2016թթ.) 

«Շրջակա միջավայրի պաշտպանություն» թեմայով գրականության մատենագիտական ցանկ 

Այլ տեղեկատվական աղբյուրներ 

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am, հեռախոս`(011) 235620 կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռախոս`(011) 236754:

Հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարելով թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալ գրադարանի բաժանորդագրության ցանկին, լիատեքստ տվյալների բազաներին և օգտվել ձեզ  հետաքրքրող գրականությունից: 

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ

http://www.innovcentre.am/hy/, http://facebook.com/InnovCentre

Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման  բաժին