ՆՁԱԿ
   
 

«Ճշգրիտ չափումները որպես որակի և անվտանգության հիմք»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) կազմակերպվոււմ է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա տեղեկատվական նյութերի «Ճշգրիտ չափումները որպես որակի և անվտանգության հիմք» թեմատիկ ցուցահանդես`առցանց (on-line) և գրադարանում:

 


Մայիսի 20-ը Չափագիտության համաշխարհային օրն է

 Ցուցահանդեսը նվիրված է Չափագիտության համաշխարհային օրվան:

 2016 թ. կանցկացվի «Չափումներ դինամիկ աշխարհում» կարգախոսի ներքո 

World Metrology Day - 20 May http://www.worldmetrologyday.org/ http://www.worldmetrologyday.org/press_release.html

http://www.vniim.ru/day-metrology.html http://rostcsm.ru/content/view/115/94/

1999 թվականից սկսած մայիսի 20-ը նշվում է որպես չափագիտության համաշխարհային օր (World Metrology Day): Այդ օրն ընտրվել է ի նշանավորումն 1875թ. մայիսի 20-ին Փարիզում ստորագրված «Չափագրական կոնվենցիայի» (Metre Convention), որի հիման վրա հետագայում ստեղծվեց  Չափի և կշռի միջազգային    կազմակերպությունը:

Չափագիտական կոնվենցիայի համաձայն սահմանվել է չափերի մետրական համակարգը, իսկ այնուհետև` Միավորների միջազգային համակարգը, որի հիման վրա էլ ստեղծվել և գործում է չափումների միջազգային համակարգը: Չափագիտական կոնվենցիայի սկզբնական խնդիրը՝ ամբողջ աշխարհում չափումների միասնության ապահովումը, տարեցտարի ավելի ու ավելի հրատապ է դառնում: 

‹‹Չափագիտության ազգային ինստիտուտ›› ՓԲԸ-ն ՀՀ-ում ճանաչվել է Չափագիտության ազգային մարմին` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի թիվ 882-Ն որոշման: 

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա «Стандарты и качество» ամսագրի 2015թ. և 2016թ. համարների հոդվածների   համառոտագրերը 

«Ճշգրիտ չափումները որպես որակի և անվտանգության հիմք» թեմայով գրականության մատենագիտական ցանկ

Այլ տեղեկատվական աղբյուրներ

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am, հեռախոս`(011)235620 կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռախոս`(011) 236754:

Այցելելով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարելով թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալով գրադարանի բաժանորդագրության ցանկին և լիատեքստ տվյալների բազաներին կարող եք օգտվել ձեզ հետաքրքրող գրականությունից: 

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ

http://www.innovcentre.am/hy/, http://facebook.com/InnovCentre

Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին