ՆՁԱԿ
   
 

«Էլեկտրոնային առևտուր: Սպառողների իրավունքներ»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպոււմ է «Էլեկտրոնային առևտուր: Սպառողների իրավունքներ» թեմային առնչվող գիտատեխնիկական գրադարանի ամսագրերի առցանց ցուցահանդես:


Մարտի 15–ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

2017 թ. կանցկացվի «Սպառողների իրավունքները թվային դարաշրջանում» 
կարգախոսի ներքո

 

Առաջին անգամ այս օրը նշվել է 1983թ. մարտի  15–ին,  երբ  այն  տոների  միջազգային օրացույցում ամրագրվել է որպես Սպառողների  իրավունքների պաշտպանության միջազգային օր։

Կոնգրեսում 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին իր ելույթում ձևակերպել էր սպառողի  4 հիմնական  իրավունքները՝ անվտանգություն, տեղեկատվություն, ընտրություն  և լսված լինել։

Հետագայում դրանց գումարվել է ևս 4–ը՝ վնասի փոխհատուցման, սպառողական կրթության, հիմնական պահանջների բավարարման և առողջ միջավայրի   իրավունքները։

Հայաստանում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 2001թ. հունիսի  26-ին:

 

World Consumer Rights Day 2017

http://www.consumersinternational.org/wcrd-2017-resource-pack/

 

ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Գիտատեխնիկական գրադարանում 2015-2016թթ. ստացված «Էլեկտրոնային առևտուր: Սպառողների իրավունքներ» թեմային առնչվող ամսագրերի հոդվածների համառոտագրեր

Օգտակար տեղեկատվություն

 

Հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես կամ կատարել թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալ գրադարանի բաժանորդագրության ցանկին, լիատեքստ տվյալների բազաներին և օգտվել ձեզ հետաքրքրող գրականությունից:

 

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am, հեռախոս`011-235620 կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, «ՆՁԱԿ» ՊՈԱԿ, Կոմիտասի պող., 49/3, 1-ին հարկ, 102 սենյակ, հեռախոս` 011- 236754:

 

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ

http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին Հեռախոս`(011) 238747, Էլ-փոստ`adasarg@innovcentre.am