ՆՁԱԿ
   
 

Հայաստանի ՏՏ ընկերությունները ոգևորված են ՌԱՀ-ը զարգացնելու նոր կառավարության պատրաստակամությամբ. փորձագետ

03.06.2018

Հայաստանի ՏՏ ընկերությունները ոգևորված են հայրենական ներքին ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ) զարգացնելու նոր կառավարության պատրաստակամությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով, երկրում արդեն մեկնարկել են պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ աշխատանքները  և Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ պետք է ծանոթանա այս ոլորտում առկա իրավիճակի հետ:
«Ես դրական զարգացումներ եմ ակնկալում, քանի որ սեփական բարձր տեխնոլոգիական ռազմական արդյունաբերության զարգացման առաջնահերթության մասին նոր վարչապետի հայտարարություններն ընդհանուր առմամբ հույս են տալիս: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն նրա նոր մոտեցումներ», - ասել է ԻՏՁՄ ղեկավարը:
https://news.am/arm/news/454613.html