ՆՁԱԿ
   
 

Startup Armenia Foundation-ը Ռաս Ալ Հայմ էմիրությունում սթարթափ գագաթնաժողով է անցկացնում

11.02.2018

Ռաս Ալ Հայմի էմիր, շեյխ Սաուդ իբն Սաքր ալ Ղասիմին բացել է առաջին սթարթափ գագաթնաժողովը, որն էմիրությունում անցկացվում է Ալ Մարյան կղզում: Seaside Startup Summit-ն առաջին գագաթնաժողովն է, որը Startup Armenia Foundation-ը կազմակերպում է Հայաստանի սահմաններից դուրս: Միջոցառումն անցկացվել է RAK Incubation and Accelerator-ի հետ համատեղ՝ 2017 թվականի հոկտեմբերին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, հայտնում է emirates247.com-ը:
Մինչև փետրվարի 12-ը տևող գագաթնաժողովին մասնակցելու համար 500 մասնակից է ժամանել, ներառյալ սթարթափ ընկերությունների 300 սեփականատերեր և 50 ներդրողներ: Գագաթնաժողովը կազմակերպվել է վրանային քաղաքում: Մասնակիցները սեմինարների են հաճախում, ներդրողների հետ հանդիպումներ անցկացնում և մրցույթների մասնակցում:
https://news.am/arm/news/435823.html