ՆՁԱԿ
   
 

RINArmenia․ Ինտերնետի ապագայի մեկնարկը տրվեց Հայաստանում՝ Լուի Պուզանի կողմից

10.10.2018

Այսօր Թումո կենտրոնում կայացավ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որի ավարտին ինտերնետի հայրերից մեկը՝ Լուի Պուզանը, հայտարարեց RINArmenia-ի մեկնարկի մասին։
«Ինտերնետի պատմությունը սկսվեց մոտ 50 տարի առաջ ու մենք այժմ հասել ենք մի կետի, որ ինտերնետը հարմարավետ չէ։ Եվ այսպես, ինչ արեցիք մենք հետո։ Կան երիտասարդներ, որոնք մտածում են այս հարցի շուրջ, մասնավորապես Ջոն Դեյը»,-ասաց Լուի Պուզանը, խոսքը փոխանցելով իր կոլեգային։
Ծրագրին մասնակից է եղել նաև Հայկը, ով ասաց, որ «մենք արդեն մեր ողջ զարգացումներով պատրաստ ենք տեխնոլոգիական հեղափոխությանը»։
«Սա աննախադեպ հնարավորություն է, որը մեզ թույլ կտա առաջ գնալ, ավելի մեծ քայլեր կատարել, ունենալ ևս մեկ հեղափոխություն»,-ասաց Հայկն ու երեք բանախոսները միասին պաշտոնապես հայտարարեցին մի ծրագրի մեկնարկի մասին, որը կոչվում է RINArmenia․
«Այնպես պետք է անենք, որ Հայաստանը դառնա ապագայի ինտերնետի կենտրոնը»։
RINA-ն Recursive Inter Network Architecture-ի հապավումն է, որի մասին կարելի է ասել, որ վերջինս ապագան է այն ամենի, ինչ առհասարակ կոչում ենք Ինտերնետ: RINA-ի նպատակը բոլոր միացված (connected) սարքերի ավելի հեշտ և ավելի անվտանգ հաղորդակցության ապահովումն է:  Մերօրյա ինտերնետը հիմված է TCP/IP պրոտոկոլի վրա, որը նախագծվել է 70-ական թվականներին, երբ ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ այն իրականություն կդառնա 50 տարի անց:
RINA-ի հեղինակային իրավունքների ձեռքբերման նախատիպը ստեղծելու և հետագա ընթացքը պատկերացնելու նպատակով բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել վերջին 5 տարվա ընթացքում: Այժմ ժամանակն է տեսականից անցնել գործնականին` ստեղծելով Փորձագետների համաշխարհային կենտրոն, որը կզբաղվի գիտելիքի տարածմամբ, բազմաթիվ հավելվածների (application) զարգացմամբ և դրանց` ազգային մակարդակով կիրառմամբ: Գիտելիքի խորացման և տարածման նպատակով կկազմվի փորձագետների և գիտնականների խումբ, որի հիմնական նպատակը կլինի այս նոր ճարտարապետության ճարտարագետների խմբի ձևավորումը և ծրագրի գործարկումը երկրի ողջ տարածքում` 18 ամսվա ընթացքում:
https://www.panorama.am/am/news/2018/10/10/RINArmenia/2014637