ՆՁԱԿ
   
 

«Հանդիպում գրքերի հեղինակների, գիտնականների հետ» միջոցառումների շարքից

Հանդիպում-քննարկում  

2019թ. հունիսի 7-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված  կազմակերպել էր «Հանդիպում գրքերի հեղինակների, գիտնականների հետ» միջոցառումների շարքից` հանդիպում-քննարկում «Ավելի մաքուր, առողջ և կանաչ Երկիր մոլորակ» խորագրով:

Միջոցառման նպատակն էր ժամանակակից տեղեկատվական միջավայրում կարևորել գրքերի դերակատարումը բնապահպանական կրթության, հանրության իրազեկության բարձրացման, ինչպես նաև բնության պահպանության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման գործընթացներում, ինչպես նաև համալրելու ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի հավաքածուն` արժեքավոր հայերեն մասնագիտական գրքերով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետը և կենսառեսուրսների կառավարման գործակալության, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Կայուն զարգացման կենտրոնի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի,  Հայաստանի պետական ագրարային համալսարանի էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի, անտառագիտության և ագրոէկոլոգիայի  ամբիոնի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի, Եվրոպական համալսարանի, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության  ԳՀԻ,  «Փոքրիկ  Իշխան» կրթահամալիրի, Հայաստանի բնության պետական թանգարանի, «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ», «Խազեր» էկոլոգոմշակութային, «Տապան» էկո-ակումբ, «Կյանքի ձայներ» հասարակական կազմակերպությունների, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի, Երևանի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի (Օրհուս կենտրոն) ներկայացուցիչներ և հետաքրքրված անձինք:

Քննարկումը վարել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով ներկայացնելով հեղինակներին կարևորել է նրանց հրատարակած գրքերը, որոնք վերաբերում են ոլորտի արդիական խնդիրներին, մասնավորապես շրջակա միջավայրի պահպանության համար կիրառվող բնապահպանական կենսատեխնոլոգիական մեթոդներին, կենսոլորտի և մարդու էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրներին, ինչպես նաև նշել միջոցառմանը ներկայացվող Recycle It ծրագրի դերակատարումը Հայաստանում` շրջանաձև տնտեսության զարգացման, թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի ձևավորման գործում:

Ներկաներին իրենց հեղինակած գրքերն են ներկայացրել`

  • Հայաստանի պետական ագրարային համալսարանի էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը ներկայացրել է «Բնապահպանական կենսատեխնոլոգիաներ» դասագիրքը https://library.anau.am/…/G…/Galstyan-kensatexnologianer.pdf, որտեղ բացահայտված են հիմնական բնապահպանական կենսատեխնոլոգիական մեթոդները և ուղղությունները, ինչպես նաև թափոնների վերամշակման, անթափոն արտադրության կազմակերպման ու մակրոմիցետների արտադրության կենսատեխնոլոգիական գործընթացները և խոսել իր հրատարակած մի շարք այլ գրքերի մասին: Բացի այդ ներկայացրել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանից գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վյաչեսլավ Հարությունյանի «Էկոլոգիական անվտանգություն» դասագիրքը https://library.anau.am/…/Gyug…/ekologiakan-anvtangutyun.pdf, որտեղ շարադրված են կենսոլորտի և մարդու էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները:
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը ներկայացրել է «Բնական պաշարների օգտագործման նորամուծական եղանակների միջազգային փորձը և Հայաստանում կիրառման հնարավորությունները» հրատարակությունը https://asue.am/…/international-experience-use-natural-reso…, որտեղ ուսումնասիրված են բնական ռեսուրսների օգտագործման ներկայիս միտումները, ոչ արդյունավետ օգտագործման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները, ջրային, հողային, ընդերքի և լանդշաֆտային պաշարների օգտագործման միջազգային առաջատար փորձն ու տեղայնացման հնարավորությունները ՀՀ-ում: Հաջորդիվ ՀՊՏՀ գիտնականը խոսել է «Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները և հարմարեցման միջոցառումները Հայաստանում» գրքի https://asue.am/…/climate-change-socio-economic-consequences, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)՝ Հռոմում լույս տեսած «Земельные ресурсы и продовольственная безопасность Центральной Азии и Закавказья» հրատարակության (որի երկու գլխի հեղինակը Սամվել Ավետիսյանն է), «Հայաստանի բնակավայրերի տեղեկատու» հանրագիտարանային բնույթի ծավալուն աշխատության մասին:
  • «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD ՀԿ)` ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Էմմա Խաչատրյանը ծանոթացրել է ՀՀ-ում թափոնների կառավարման ոլորտում իրականացվող նորարարական լուծումներին, ինչպես նաև ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի կողմից ֆինանսավորվող «Recycle it!» ծրագրին http://issdngo.com/projects/recycleit/: Այս ծրագիրը աշխարհի 10 երկրների շարքում է ներառել Ժնևում կայացած Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի Կոնվենցիաների Կողմերի կոնֆերանսին ներկայացված «Պլաստիկը և շրջանաձև տնտեսությունը․ համայնքային լուծումներ» խորագրով հրատարակությունը։

 

       

 

Միջոցառման ընթացքում քննարկվող հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի, կարծիքների փոխանակում, իսկ մասնակիցներից Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության  ԳՀԻ բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրության և էկոլոգիական բժշկության կենտրոնի տնօրեն Կարինե Մայսուրյանը ներկաներին է ներկայացրել կազմակերպության հրատարակած նմանատիպը չունեցող, հիմնարար բժշկագիտական ատլասը. «Ատլաս. Հայաստանի կլիման և բնական բուժա-առողջարարական ռեսուրսները»:  Հայաստանում #SPARE-Armenia միջազգային կրթական նախագծի համակարգող «Տապան» էկո-ակումբ ՀԿ-ի տնօրեն Հրանտ Սարգսյանը ներկայացրել է «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» դասագիրքը` նախատեսված հանրակրթական դպրոցներում բնապահպանական կրթությանը, երեխաների և երիտասարդների մոտ էներգիայի օգտագործման և բնապահպանական խնդիրների նկատմամբ պատասխանատվության դաստիարակմանը:

Հեղինակներին հանձնվել են շնորհակալագրեր ի նշան երախտագիտության` գրադարանին արժեքավոր գրքեր նվիրաբերելու համար:

Մասնակիցների համար գործել է գրադարանի «Բնապահպանություն»  խորագրով գրականության թեմատիկ ցուցահանդեսը, ինչպես նաև մասնակիցները ծանոթացել են  գրադարանի շրջական միջավայրի պահպանությանը առնչվող արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, լիատեքստ տվյալների բազաների պատրաստված ցանկերին:

Նայել նաև`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչները մասնակցել են ՆՁԱԿ-ում կազմակերպված քննարկման
https://asue.am/…/asue-representatives-took-part-in-the-dis…