Ս/թ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի (ՆՁԱԿ ՊՈԱԿ) մասնաճյուղերի գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեցին մասնաճյուղերի 8 աշխատակիցներ:
Օրակարգն ընդգրկում էր`
1.Հաճախման ցուցանիշ. բաղադրիչները, հաշվառման առանձնահատկությունները:
2.Վիճակագրական տվյալների ձևավորումն ըստ ընթերցողական կատեգորիաների, ֆոնդերի տեսակների և տնտեսության ոլորտների:
3.Գրադարանային պաշարների այլընտրանքային համալրում և սպասարկում բաց մատչելիության Էլեկտրոնային հրատարակությունների ընդգրկմամբ:
4.Գրադարանային գործընթացների նորմավորում և աշխատանքի պլանավորում:
5.Հեռավար վերապատրաստման և փորձի փոխանակման ու խորրդատվությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին: Մասնաճյուղերի ֆեյսբուքյան էջերի ակտիվացում:
6. Քննարկում, հարց ու պատասխան, ամփոփում:
Կենտրոնի գիտնական քարտուղար Լիլիթ Վարդանյանը Ներկայացրեց գրադարանային-վիճակագրական հիմնական ցուցանիշների ձևավորման և հաշվառման առանձնահատկությունները, կարևորությունը և դերը:
Գիտատեխնիկական գրադարանի մասնագետները ներկայացրեցին նաև գրադարանային-տեղեկատվական սպասարկման նոր հնարավորությունները՝ Web IRBIS-ի գործարկման միջոցով, մասնավորապես` միջգրադարանային և ներգրադարանային բաժնույթների, փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության խթանման գործիքները՝ գրադարանային- տեղեկատվական սպասարկումն ակտիվացնելու և տարածականացնելու նպատակով:
Գրադարանի ղեկավար` Լ. Ղարիբյանը մասնակիցներին ծանոթացրեց նաև գրադարանի գործառույթների արդյունավետությանը խթանող որոշ նախաձեռնություններին, հեռավար վերապատրաստման և փորձի փոխանակման ու խորրդատվությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպման վերջում մասնակիցները մտքեր փոխանակեցին և իրենց պատրաստակամությունը հայտնեցին խթանելու գրադարանում իրականացվող բոլոր նորարարական մոտեցումներին և գործառույթներին: