ՆՁԱԿ
   
 

Առցանց գրադարանային-տեղեկատվական սպասարկում


Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված` արտակարգ դրության պայմաններում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավանությամբ մեկնարկել է «Տնից թանգարան և գրադարան» ծրագիրը, որին միանում է նաև ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը, որն աշխատում է հեռավար ռեժիմով։
 

Մարդկային շփումները նվազագույնի հասցնելու նպատակով գրադարանային-տեղեկատվական սպասարկումը կիրականացվի փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով, առցանց եղանակով, մասնավորապես` սոցիալական հարթակներում գիտատեխնիկական-տեղեկատվական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան իրազեկմամբ:

 

 

 

 

 

 

 

Պարբերաբար կներկայացվեն գիտության և տեխնիկայի տարբեր ոլորտների վերաբերյալ տեսադասախոսություններ, բաց մատչելիության գիտատեխնիկական ամսագրերի վերաբերյալ թեմատիկ թրեյլեր-հոլովակներ, նոր գրքերի, կայանալիք գիտաժողովների վերաբերյալ տեղեկատվություն:



 

 

 

Բացի այդ, Կենտրոնի կայքէջում հասանելի է գրադարանի էլեկտրոնային գրացուցակը, մասնավորապես՝ տեսադասախոսությունների պրոբլեմային ուղղվածության եզակի շտեմարանը, գիտատեխնիկական ամսագրերի հոդվածների վերլուծական նկարագրությունների, էլեկտրոնային լիատեքստ ռեսուրսների, ատենախոսությունների ինքնասեղմագրերի, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի շտեմարանները, որոնք մեծ արժեք կարող են ունենալ հեռավար ուսուցման, շարունակական կրթության և ինքնակրթության կազմակերպման համար:

 

 

Engineering Library - UW Libraries - University of Washington

https://www.lib.washington.edu/ 

Կորոնավիրուսային նոր վարակի՝ COVID-19- ի հետևանքով առաջացած իրավիճակով պայմանավորված Վաշինգտոնի համալսարանի գրադարանը ազատ մուտքի հնարավորություն է ընդձեռնում օգտվելու իր ինժեներական, գիտական և տեխնիկական տվյալների բազաներից: Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ ինժեներիայի և տեխնոլոգիաների տարբեր բնագավառների հետազոտությունների, գրքերի, ամսագրերի, հոդվածների ամբողջական տեքստերի, գիտական և տեխնիկական զեկույցների և այլ ռեսուրսների հետ:


ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան