ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները մաշկի ծերացումը կանխող նյութ են հայտնաբերել

Գիտնականները բացահայտել են, որ մեթիլեն կապույտ օրգանական ներկանյութը և բժշկական դեղամիջոցը կարող են դանդաղեցնել մաշկի ծերացումը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports կայքում, որում նշվում է, որ մեթիլեն կապույտը երկարաձգում է կոլագեն արտադրող բջիջների կյանքը: Տարիքի հետ մաշկում ավելի քիչ կոլագեն է արտադրվում և ավելի շատ ֆերմենտներ, որոնք այն ոչնչացնում են, սակայն մեթիլեն կապույտը կարողացել է դանդաղեցնել այս գործընթացը:
Հետազոտողները 4 շաբաթվա ընթացքում աշխատել են միջին տարիքի, տարեց և երիտասարդ առողջ մարդկանցից վերցված մաշկի բջիջների հետ, որոնց մոտ օրգանիզմի ծերացումն արագացնող հիվանդություն է հայտնաբերվել: Գիտնականներն օգտագործել են նաև արհեստական մաշկի բջիջներ: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մեթիլեն կապույտի ազդեցությամբ նույնիսկ տարեցների մոտ կոլագեն արտադրող բջիջներն ավելի լավ են կազմավորվել: