ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Հաբեր՝ բրոկոլիից մասնագետների նոր բացահայտումը

Կաթվածից հետո օրգանիզմը վերականգնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բրոկոլի կամ բրոկոլիի բաղադրությամբ պատրաստված հաբեր (բրոկոլիի բաղադրամասը սուլֆորաֆանն է)։ Բժիշկների խոսքով՝ դրա կիրառումն արդյունավետ է հատկապես նրանց համար, որոնց մոտ բարձր է ինսուլտի վտանգը։
Ի դեպ սուլֆորաֆանը հայտնի է որպես ուռուցքների զարգացումը խոչընդոտող միջոց, որն ունի հակաքաղցկեղային հատկություն։
Ավելի վաղ, գիտնականները հայտնել էին՝ հնարավոր է բրոկոլիի այդ մզվածքը նաև նախադիաբետի դեմ միջոց դառնա։ Ըստ նրանց՝ դեղահաբը կարող է օգնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը: