ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Տիտանի մակերեսին կարող է մեզ անհայտ ձևի մեջ կյանք գոյություն ունենալ

NASA-ի «Кассини» տիեզերական սարքն իր 126-րդ ու վերջին պտույտը կկատարի Սատուրնի ամենամեծ արբանյակի՝ Տիտանի շուրջ, գրում է: «Кассини» զոնդն իր ծառայության ողջ շրջանում թույլ է տվել գիտնականներին կազմել Տիտանի՝ որպես երկրաբանորեն ակտիվ երկնային մարմնի մանրամասն քարտեզը, որի մակերեսին հոսում են հեղուկ ածխաջրերից գետեր, որի մթնոլորտը բարդ քիմիական բաղադրություն ունի և որի սառցե կեղևի տակ, ամենայն հավանականությամբ, աղի ջրի օվկիանոս է թաքնված: Սակայն Տիտանի հետ կապված գլխավոր հարցը մինչև օրս էլ առանց պատասխանի է մնացել. հնարավո՞ր է արդյոք հին Երկիրը հիշեցնող Տիտանի մակերեսին կյանք գոյություն ունենա: «Օրգանական նյութերի ու հեղուկի համակցությունը ինչպես մոլորակի մակերևույթի տակ գտնվող օվկիանոսում եղած ջրի, այնպես էլ մակերևույթին գտնվող լճերի ու ծովերի մեթան-էթանի տեսքով նշանակում է, որ Տիտանը կարելի է գնահատել որպես Արեգակնային համակարգում, ինչպես նաև տիեզերքում կյանքի առկայությունը ստուգելու համար իդեալական տարածք», ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բալթիմորի Ջոն Հոփքինսի համալսարանի մոլորակագետ Սառա Հորսթը: Տիտանը, որի չափերը հավասար են Մերկուրիին, Արեգակնային համակարգում միակ մոլորակն է (չհաշված Երկիրը), որը խիտ մթնոլորտ ու մակերեսին հեղուկներով լցված կայուն ավազաններ ունի: Միայն թե ջրի փոխարեն Տիտանի այդ ավազանները լցված են հեղուկ ածխաջրերով, որոնցից էլ սկզբունքայնորեն հնարավոր է օրգանական կյանքի առաջացումը: «Տիտանը կարող է հնարավորություն տալ մեզ համար անհայտ ձևի մեջ կյանք հայտնաբերել, որը կարող է գոյություն ունենալ ոչ միայն ջրային, այլև ածխաջրային լուծույթների մեջ», ասել է Ջոն Հոփքինսի ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի մոլորակագետ Էլիզաբեթ Տյորտլը: Հետազոտությունը լույս է տեսել Journal of Geophysical Research պարբերականում: