ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ռուսաստանը, Չինաստանը և ԵՄ-ն Լուսնի վրա համատեղ կայան ստեղծելու ծրագիր են մշակում

Ռուսաստանի, Չինաստանի և Եվրամիության տիեզերական գործակալությունները Լուսնի վրա ծրագրվող համատեղ միջազգային գիտահետազոտական կայանի վերաբերյալ նախնական համաձայնության են եկել:
Կողմերը կքննարկեն կայանի հիմնական գիտական նպատակներն ու խնդիրները, առաքելությունների կազմակերպման և կայանի հիմնական համակարգի ստեղծման հետ կապված հարցերը:
Բացի այդ՝ կողմերը Լուսնի կայանի կառուցման հարցերով հատում միջկառավարական համակարգող հանձնաժողով կստեղծեն: Կայանի կառուցման ծրագիրը, որի վրա գիտնականների միջազգային թիմ կաշխատի, պատրաստ կլինի 2-3 տարուց:
Ավելի վաղ ռուսական «Ռոսկոսմոս» գործակալության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Չինաստանին Լուսնի վրա բազայի և Երկրի զոնդավորման ուղեծրային արբանյակների համատեղ ստեղծման առաջարկ է արել: