ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Սոցցանցերը կախվածություն են առաջացնում

Քվինսլենդի համալսարանի գիտնականները հոգեբանների օգնությամբ, անցկացրել են ուսումնասիրություն, որի ժամանակ սոցիալական ցանցերի օգտագործման ընթացքում հետևել են մարդու վարքին և սթրեսի աստիճանին:
Կամավորների մասնակցությամբ փորձերը ցույց են տվել, որ առնվազն 5 օրով Facebook-ից հրաժարվելը նվազեցնոևմ է կորտիզոլի ՝ այսպես կոչված սթրեսի հորմոնի առաջացումը:
Գիտնականները կարծում են, որ սոցցնացերի, ինչպիսիք են Facebook-ը կամ Instagram-ը փորձնական սթրեսային օգտագործումը ցույց է տվել, որքան ուժեղ կարող են սոցցանցերը ազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա:
Հետազոտողները խորհուրդ են տալիս օգտատերերին սոցցանցերից օգտվել մեծ ընդմիջումներով: Գիտնականները նաև կարծում են, որ սոցցանցերի չարաշահումը կարող է կախվածություն առաջացնել: