ՆՁԱԿ
   
 

Գործարար աշխարհ

Unetworks-ի մշակած Մեկ պատուհան համակարգը կներդրվի Տաջիկստանում

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ներկայացվել է արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված  Մեկ պատուհան համակարգի  փորձնական փուլը:
Համակարգը մշակվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական գործակցության ծրագրի շրջանակում՝ հայկական IUnetworks ընկերության կողմից` բարելավելու միջսահմանային ծառայությունների գործընթացը, համաձայն որի արտոնագրման փաստաթուղթը և վկայագրերը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին կներկայացվեն էլեկտրոնային տեսքով:
Այս նախագիժը ընկերության հաջողված նախագծերից մեկը, այն օգտագործվելու է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Վերջին շրջանում Տաջիկստանն արդյունավետ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային կառավարման զարգացման և ազգային տնտեսության թվայնացման ուղղությամբ։
Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի պիլոտային փուլի իրականացումը կնպաստի ազգային տնտեսության զարգացմանը, երկրի արտահանման ներուժի ամրապնդմանը և հանրապետության տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը:
IUNetworks-ը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում է՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: