ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Նյու Յորքի կենդանաբանական այգում կորոնավիրուս է հայտնաբերվել վագրերի և առյուծների մոտ    

Նյու Յորքի «Բրոնքս» կենդանաբանական այգում չորս վագրերի և երեք առյուծների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Նշվում է, որ ապրիլ ամսվա սկզբին կորոնավիրուս էր ախտորոշվել մեկ մալայան վագրի մոտ։ «Մենք կարող ենք հաստատել, որ երեք այլ վագրերից և երեք աֆրիկյան առյուծներից վերցված թեստերի արդյունքները դրական են եղել, և նրանց մոտ հաստատվել է COVID-19»,- ասվում է կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ։Կենդանաբանական այգու տնօրինությունը տեղեկացրել է նաև, որ վագրերից մեկի դեպքում հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների: