ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Գիտարշավ դեպի Անտարկտիդա. 20-րդ դարի սկիզբ

 

 

Ջեյմս Ֆրենսիս Հյորլին (Ֆրենկ Հյորլի) 20-րդ դարասկզբի առաջին կեսի ամենահայտնի լուսանկարիչներից մեկն է եղել: Արկածասեր ավստրալացու կարիերան սկսվել է 1910-ին, երբ նա մասնակցել է Անտարկտիդայում տեղի ունեցած գիտարշավին: Նա զինվոր է եղել` տեսախցիկով զինված՝ պատրաստ ամեն տեղ հասնել և ցանկացած զրկանքներ կրել, միայն թե լավ լուսանկար ստացվեր: 1914թ. հետազոտող սեր Շաքլթոնը Առաջին համաշխարհային պետարազմից մի քանի ամիս անց կազմել է արշավախումբ և մեկնել Անտարկտիդա: Խմբի կազմում է եղել նաև Ֆրենկ Հյորլին: 27 հոգուց և 69 շներից բաղկացած արշավախումբը ճանապարհ է ընկել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից Էնդուրանս նավով (թարգմ.` «դիմացկուն»): Նրանց նպատակն է եղել ոտքով հասնել այն ժամանակ արդեն բացահայտված Հարավային բևեռ: Սակայն նրանց նավն ընկել է սառցե թակարդի մեջ և չի կարողացել հասնել նշանակված կետին: Արշավախմբի անդամները ստիպված են եղել լքել նավն ու վրաններ խփել քիչ հեռու: Նրանք լիովին մեկուսացման մեջ են եղել, չի եղել ոչ ինքնաթիռ, ոչ փրկարար որևէ տեխնիկա: Չնայած դաժան պայմաններին` շնորհիվ որսորդության, արշավախմբի անդամները դիմացել են 10 ամիս: 27 հոգուց երեքը զոհվել են: Օգոստոսի 30-ին ողջ մնացաները բարձրացել են փրկության հասած Յելչո նավը: Ցավոք սրտի, աշխարհն այդ ժամանակ տարված է եղել պատերազմով, և հանրության համար գիտարշավը մնացել է գրեթե աննկատ: