ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Անպին` աշխարհի ամենաերկար ու հին կամուրջը, կանգուն է մինչ օրս

Ըստ պատմական վկայությունների` աշխարհի ամենաերկար ու հին կամուրջը Կոնստանտինա կամուրջն է, որի երկարությունը 2437 մետր է եղել: Բայց այժմյան Ռումինիայի և Բուլղարիայի միջով անցնող կամուրջը կանգուն է մնացել ընդամենը 40 տարի: Իսկ ահա Չինաստանում գտնվող Անպին կամուրջը կանգուն է մինչ օրս: Մինչ 1905թ. այն Չինաստանի ամենաերկար կամուրջն է եղել: Կամուրջը, որ կառուցված է հսկայական քարերից, անցնում է Շիչժին գետի վրայով և իրար է կապում Անհոյի և Շիիթու քաղաքները: Այն գրանիտե սալերից պատրաստված 331 կամար, քարե 6 աշտարակ և հանգստի 5 տաղավար ունի: