ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Վերսալ. ֆրանսիական ճարտարապետության մարգարիտը, որում, սակայն, նախագծված չի եղել և ոչ մի զուգարան

Ֆրանսիական ճարտարապետության մարգարիտն՝ «արևի արքա» Լյուդովիկոս 14-րդի վեհաշուք պալատ Վերսալը կառուցվել է, որ ընդգծի սնապարծ արքայի ամբողջ հզորությունը: Բայց, չնայած իր ողջ շքեղությանն, այս մեծ պալատում նախատեսված չի եղել և ոչ մի արտաքնոց:
Մինչ Լյուդովիկոս 14-ի գահակալումը ֆրանսիացի թագավորների նստավայրը եղել է Լուվրը, սակայն «արևի արքան» որոշել է պալատը տեղափոխել Փարիզի արվարձան՝ պատճառ բռնելով իր ունեցած վախը սեփական կյանքի համար: Նա բազմիցս կրկնել է, որ քաղաքական ինտրիգներն իրեն չեն թողնում հանգիստ քնել և պետք է հեռու մնալ փարիզյան դավադիրներից:

Սակայն իրականում պատճառն այլ է եղել: Արքան մի անգամ եղել էր ֆինանսների նախարար Ֆուկեի պալատում, որն առավել շքեղ է եղել, քան իրենը: Նախանձից դրդված՝ նա նույն երեկոյան իր մոտ է կանչել ճարտարապետներ Լու Լևոյին, Ժյուլ Արդուան-Մանսարին ու զբոսայգիների գծագրող Անդրե Լենոտորին: Նրանց հրահանգվել է կառուցել անլսելի գեղեցկության մի պալատ, որը ցույց կտար Ֆրանսիայի արքայի ողջ հզորությունը: Այսպես է սկսվել Վերսալի պատմությունը, իսկ վերոնշյալ Ֆուկեն հատուցել է արքայի խոցված ինքնասիրության համար և կալանավորվել նույն՝ 1661 թվականին:
Լյուդովիկոս 14-րդը հրահանգել էր պալատը կառուցել առավելագույն որակով ու առավելագույնս արագ, սակայն դա չի հաջողվել: Վերսալ են ուղարկվել հազարավոր, ապա նաև՝ տասնյակ հազարավոր բանվորներ: 30 հազար աշխատավորներին խաղաղ ժամանակներում միացել են նաև զինվորները: Մարդիկ աշխատել են գիշեր ու ցերեկ, մութ ժամերին հաճախակիացել են մահվան ելքով դժբախտ պատահարները: Սկզբում այդ տեղեկությունը թաքցրել են արքայից, բայց երբ նա իմացել է, հրահանգել է առատորեն փոխհատուցել զոհվածների ընտանիքներին:
Պալատի կառուցման գումարները վերցվել են գանձարանից, իսկ երբ գումարային հատկացումները նվազել են, արքան հրամայել է, որ ամեն մի պալատական, ում պետք է հարկաբաժին տրամադրվի պալատում, վճարի Վերսալի շինարարության աշխատանքները  շարունակվել են նաև Լյուդովիկոս 14-րդի մահից հետո: 1789 թվականին ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն, պալատը անխղճորեն թալանվել է: Բորբոնների՝ իշխանության վերադառնալը բարերար ազդեցություն է ունեցել պալատի ճակատագրի վրա: Այն վերականգնվել ու դարձել է թանգարան: