ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

«Սխալներ գործելը սարսափելի չէ: Կարևոր է ամեն անգամ սխալվել մի նոր բանում».
Իլոն Մասկ

Tesla Motors և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը համարվում է այս աշխարհի ամենախենթ գիտնականներից մեկը, ով սիրում է իր առաջ աներևակայելի նպատակներ դնել և իրագործել դրանք: Իլոն Մասկի կենսագրությունը շատ հարուստ է: Նա անընդհատ նոր բան է փնտրում և զարգացնում է իր հնարավորությունները տարբեր ոլորտներում:
Հայտնի միլիարդատերը կարծում է, որ ավելի լավ է սկսել աշխատել շատ ցածր կետից, իսկ հետո հասնել պիկին, քան՝ հակառակը:
Ձեզ ենք ներկայացնում Իլոն Մասկի վերջին տարիների ամենատպավորիչ մտքերը:
«Գոյություն ունի նախկին փորձերի հսկայական գերեզմանոց: Այնտեղ կան նաև մեծ փոսեր, որտեղ կարող ենք թաղել մեր նոր չստացված փորձերը: Ամբողջ կյանքում մենք փախչում ենք հենց այդ փոսերից:
Ես ուզում եմ համոզվել, որ մենք կարող ենք իրար հետևից տանել երեք պարտություն և շարունակել գործել: Այդ դեպքում միայն մենք կայացած կհամարվենք:
Երբ Հենրի Ֆորդը ստեղծեց էժան և ապահով մեքենաներ, մարդիկ ասում էին, որ ձիերն ավելի լավ են: Նա համարձակվեց անել ամեն ինչ և հաջողեց:
Բիզնեսի ձեռնարկումն ու աճն ավելի շատ կախված է նորարարությունից, դրայվից և այն մարդկանց նվիրումից, ովքեր սկսել են գործը: Սա ավելի կարևոր է, քան թողարկվող պրոդուկտը:
Մեկ միլիոն դոլարը փոխում է կյանքի ընթացքը: Մարդիկ, ովքեր ասում են հակառակը, ստում են:
Մենք պետք է հասկանանք՝ ինչպես ստանանք մեր սիրած բաները՝ առանց աշխարհը ոչնչացնելու:
Շատերը չեն սիրում փոփոխությունները, բայց մենք պետք է սովորենք ընդունել դրանք:  Հատկապես, երբ փոփոխության հականիշն աղետն է:
Սխալներ գործելը սարսափելի չէ: Կարևոր է ամեն անգամ սխալվել մի նոր բանում:
Լավ ընկերություն ստեղծելը նման է լավ թխվածք պատրաստելուն. պետք է ընտրել ճիշտ բաղադրիչներ և ճիշտ քանակություններով»: