ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Հայաստանում բացվել է աշխարհում Շախմատի առաջին գիտահետազոտական ինստիտուտը

Հայաստանում Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմամբ, որն աշխարհում առաջինն է, շրջադարձային փուլ է սկսվում շախմատի համաշխարհային շարժման մեջ: Այսպես է կարծում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը: Այս գիտահետազոտական ինստիտուտը բացելով`մենք մեկ քայլ առաջ ենք անում դեպի ապագա, սա մեծ քայլ է կրթական, մանկավարժական մտքի զարգացման առումով»,-ասաց Կիրսան Իլյումժինովը:
Նրա խոսքով` ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես է շախմատն ազդում մարդու ուղեղի, ինտելեկտի զարգացման, ինչպես նաև անձի ձևավորման վրա: «Շախմատը միակ ձևն է, որի միջոցով երեխան խաղի ժամանակ զարգացնում է ուղեղի երկու կիսագնդերն էլ: Միաժամանակ տրամաբանությունն է սկսում աշխատել և տարածական երևակայությունը: Այն արդյունքները, որոնք այս ինստիտուտում կմշակվեն, իրենց ազդեցությունը կունենան  համաշխարհային շախմատի զարգացման վրա»,-ընդգծեց ՖԻԴԵ-ի նախագահը:

http://am.mir24.tv/news/70821