ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գիտնականները ստեղծել են մարդկությանը հայտնի ամենամաշակայուն նյութը 

Սանդիայի ազգային լաբորատորիաների գիտնականների խումբն ստեղծել է նոր համահալվածք, որը դարձել է մարդու կողմից երբեւէ ստեղծված նյութերից ամենամաշակայունը: Նրանց աշխատությունը հրապարակված է Advanced Materials հանդեսում:
Այդ համահալվածքի ստեղծման համար գիտնականները համատեղել են Երկրի վրա առավել հազվագյուտ մետաղները՝ ոսկին եւ պլատինը: Հետազոտողների խոսքով՝ նոր նյութն այնքան ամուր է, որ դրանից պատրաստված ավտոդողերով կարելի է հինգ հարյուր անգամ պտտվել Երկրագնդի հասարակածի շուրջը, որի երկարությունը 40 հազար 75 կիլոմետր է:
Հետազոտողների խոսքով՝ այդ նյութը կարելի է կիրառել զանազան էլեկտրոնային սարքերում: Եթե համահալվածի բարակ շերտ քսվի, օրինակ, սմարթֆոնների շարժական մասերին, ապա սարքի ծառայության ժամկետը կավելանա մի քանի անգամ, իսկ դա, հետազոտողների գնահատումներով՝ էլեկտրոնային արդյունաբերության համար տարեկան կտնտեսի մինչեւ 100 միլիոն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: