ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

ABB-ն ներկայացրել է աշխարհում առաջին արտադրական համալիրը, որը CO2 չի արտազատում

Էլեկտրատեխնիկական սարքավորումների ABB Ltd շվեդա-շվեյցարական արտադրողը բացել է աշխարհում առաջին արտադրական համալիրը, որն ածխաթթվային գազ չի արտանետում մթնոլորտ եւ ինքնուրույն ապահովում է էլեկտրականության իր պահանջմունքը: Դրա համար ABB-ն արեւային մարտկոցների համակարգ է տեղակայել Լուդենշայդ գերմանական քաղաքում գտնվող իր Busch-Jaeger դուստր ընկերության ֆաբրիկայում, որտեղ արտադրվում է սարքավորումների ընդարձակ տեսականի, ներառյալ վարդակներ եւ անջատիչներ:
3,5 հազար քառակուսի մետր տարածքով համակարգը, որը տեղակայված է ձեռնարկության տարածքի ավտոկայանատեղիների վրա, մեկ տարում արեւային էներգիայից ստանալու է շուրջ 1100 մեգավատ-ժամ էլեկտրականություն, ինչը համարժեք է մոտավորապես 3,36 հազար տնային տնտեսություննների ամենամյա սպառմանը եւ 14 տոկոսով գերազանցում է ձեռնարկության պահանջմունքը:
Արեւային օրերին արտադրվող էներգիայի ծավալը կբավարարի ֆաբրիկայի ամբողջ պահանջարկը:
Ընդ որում՝ ավելցուկային էներգիան կստացվի պետական էներգահամակարգում:
Պիկային ժամանակահատվածներում էներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով ABB-ն MVV Energie AG-ի հետ պարտավորագիր է կնքել էկոլոգիապես մաքուր լրացուցիչ Էներգիայի մատակարարման վերաբերյալ: