ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ford-ը խելացի ապակի է ստեղծել,  որի միջոցով կույր ուղևորները «կտեսնեն» մեքենայի պատուհանից բացվող բնապատկերը 

Ամերիկյան Ford ընկերությունը մշակել է «խելացի» ապակու նախատիպը, որը թույլ կտա տեսողության հետ կապված խնդիր ունեցող ուղևորներին «տեսնել» ավտոմեքենայի ապակուց երևացող բնապատկերը:
Այդ միտքն իրագործելու համար ընկերության իտալական ստորաբաժանումն ու Aedo ստարտափն առաջարկում են վիբրացիա կիրառել, որը տարբեր ինտենսիվությամբ «կհեռարձակի» պատկերը:
Feel The View անվանումն ստացած տեխնոլոգիան ստանում է առարկաների պատկերներն ու դրանք վերածում սև-սպիտակ պատկերի: Մոխրագույնի յուրաքանչյուր երանգին համապատասխանում է վիբրացիայի իր շաբլոնը: Ընդհանուր առմամբ, դրանք 255-ն են: Ford-ի ներկայացուցիչների խոսքով՝ Feel The View տեխնոլոգիան չտեսնող մարդկանց հնարավորություն կընձեռի «ճանապարհորդությունը վերածել անմոռանալի արկածի»: