ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Samsung ընկերության ստարտափը բնական լուսավորությունը պատճենող արհեստական պատուհան է ստեղծել

Հարավկորեական Samsung ընկերության SunnyFive ստարտափն արհեստական պատուհան է ներկայացրել, որն ամբողջությամբ «պատճենում» է արևային լույսն ու բնական լուսավորություն ստեղծում։ Հեղինակները վստահ են, որ դրանք առավել շատ անհրաժեշտ կլինեն բունկերների բնակիչների համար։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս պարագայում պատուհանի սովորական թափանցիկ ապակիների փոխարեն փայլատ պանելներ են օգտագործվել։ SunnySide-ի վերին հատվածում հատուկ լամպեր են տեղադրված, որոնք վերստեղծում են արևային ճառագայթների ամբողջական լուսապատկերը։
Samsung ընկերության ինժեներները հավաստիացնում են, որ այդ պատուհանի շնորհիվ սենյակն ավելի հարմարավետ կդառնա, իսկ լույսը կնպաստի մարդու օրգանիզմում վիտամին D-ի սինթեզմանը։ Լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթները որևէ վնաս չեն հասցնում մաշկին։
SunnySide անվանումով այս պատուհանները կարող են օգտագործել ոչ միայն բունկերի բնակիչները, այլ նաև նրանք, ովքեր տան դիրքի կամ եղանակի պատճառով բավականաչափ արևային լույս չեն ստանում։