ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ստեղծվել է հիդրավլիկ ձեռք, որը պատեր է քանդում

Ռոբոտատեխնիկները շարունակում են զվարճանալ էկզոտիկ իրերի նախատիպերով: Կանադայի Շերբրուկի համալսարանի հետազոտողները մշակել են ռոբոտացված ձեռք, որն ամրանում է իրանին եւ կարող է շատ օգնել մարդուն վերանորոգման կամ պարտեզում աշխատանքի ժամանակ: Հիդրավլիկ ձեռքը պետք կգա, երբ անհարժեշտ է ծանր գործիքներ տեղափոխել, բարձր պատեր ներկել կամ ուղղակի ծառից բերք հավաքել: Մարդու ողնաշարից ծանրաբեռնվածությունը հանվում է հատուկ պարանի շնորհիվ: Մեխանիկական վերջույթի օգնությամբ կարելի է, ասենք, գիպսակարտոնից պատ քանդել:
Ռոբոտացված ձեռքը կարելի է կառավարել հատուկ վահանակի միջոցով։ Մեխանիկական շարժումների վերահսկողությունը կարող է իր վրա վերցնել ինչպես գործընկերը, այնպես էլ այն մարդը, ում իրանին հիդրավլիկ սարքն ամրացված է։ Արհեստական վերջույթի զանգվածը չի գերազանցում իրական մարդկային ձեռքի զանգվածին: