ՆՁԱԿ
   
 

«Զբոսաշրջության տնտեսական և սոցիալական նշանակությունը»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված կազմակերպում է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա տեղեկատվական նյութերի «Զբոսաշրջության տնտեսական և սոցիալական նշանակությունը» թեմատիկ ցուցահանդես` առցանց (on-line) և գրադարանում:


 Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է

 2016թ. թեման է` «Զբոսաշրջություն բոլորի համար - համընդհանուր հասանելության  խթանում»

 Շնորհավորում ենք զբոսաշրջության ոլորտի բոլոր աշխատողներին մասնագիտական  օրվա առթիվ

World Tourism Day http://www.un.org/en/events/tourismday/index.shtml http://wtd.unwto.org/

World Tourism Day Brochure

http://cf.cdn.unwto.org/sites/all/files/pdf/goodpracticesintheaccessibletourismsupplychain_en_2016_2

_web_20160726122._revisado_vfinal_2_acessupdated_on_the_web.pdf

7 September is World Tourism Day!

http://wtd.unwto.org/content/27-september-world-tourism-day-0 

Official Messages on World Tourism Day

http://wtd.unwto.org/content/official-messages-world-tourism-day-0 

Զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է 1979 թվականից`  ամեն  տարի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհուրդն Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքում 1979թ. սեպտեմբերին կայացած իր 3- րդ նստաշրջանի ընթացքում առաջարկեց յուրաքանչյուր տարի հիշատակել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրության հաստատման օրը (1970թ. սեպտեմբերի 27-ին):

Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել համաշխարհային հանրության իրազեկությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային,     քաղաքական     և     տնտեսական     արժեքների     կարևորության      վերաբերյալ: 

Հատկանշական է, որ զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է տարվա այնպիսի ժամանակահատվածում, որը հանդիսանում է զբոսաշրջային ակտիվ սեզոնի ավարտ հյուսիսային կիսագնդում և սկիզբ`  հարավային կիսագնդում:

Հայաստանը 1997 թվականից, դառնալով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ, հետևում է վերջինիս կողմից միջազգայնորեն ընդունված ընդհանուր մոտեցումներին: 

«Զբոսաշրջություն» թեմայով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա նոր ամսագրերի հոդվածների մատենագիտական ցանկ 

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ամսագրերի բաժանորդագրության ցանկ

Այլ տեղեկատվական աղբյուրներ

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am, հեռախոս`011-235620 կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռախոս`011- 236754:

Հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարել թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալ գրադարանի բաժանորդագրության ցանկին, լիատեքստ տվյալների բազաներին և օգտվել գրադարանի գրականությունից:

 «ՆՁԱԿ» ՊՈԱԿ

http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre

Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման  բաժին