ՆՁԱԿ
   
 

«Ջրային պաշարների խնայողություն»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) Ջրի համաշխարհային օրվան նվիրված կազմակերպում  է  ՆՁԱԿ-ի  գիտատեխնիկական գրադարանում առկա գրականության «Ջրային պաշարների խնայողություն» խորագրով առցանց (on-line) ցուցահանդես:


Մարտի 22-ին նշվում է «Ջրի համաշխարհային օրը»

2017 թ. կանցկացվի «Եկենք խնայենք ջուրը» կարգախոսի ներքո

Ամեն  տարի  աշխարհի  տարբեր  երկրներ  Ջրային  ռեսուրսների  համաշխարհային  օրը   նշվում է մարտի 22-ին և կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։ Հրատապ է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ  դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար։

World Water Day

http://www.worldwaterday.org/ http://www.un.org/ru/events/waterday/

https://www.youtube.com/watch?v=K_VcGFkiSbs

#worldwaterday

Գրականության առցանց ցուցահանդես

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ստացված «Ջրային պաշարներ» թեմային առնչվող ամսագրերի հոդվածների մատենագիտական ցանկ

Գիտատեխնիկական գրադարանում ստացված մասնագիտական նոր ամսագրեր

 

Հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես կամ կատարել թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալ գրադարանի բաժանորդագրության ցանկին, լիատեքստ տվյալների բազաներին և օգտվել ձեզ հետաքրքրող գրականությունից:

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության էլեկտրոնային փոստով` edd@innovcentre.am, հեռախոս`011-235620 կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե`  Երևան,

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ, Կոմիտասի պող., 49/3, 1-ին հարկ, 102 սենյակ, հեռախոս` 011- 236754:

 

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ

http://www.innovcentre.am/hy/ , https://www.facebook.com/InnovCentre Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին Հեռախոս`011- 238747, Էլ-փոստ`adasarg@innovcentre.am