ՆՁԱԿ
   
 

Հունվարի 28-ը` Հայոց բանակի օրն է

ՏՈՆԴ  ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990թ.-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989թ. փետրվարից` 1992թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992թ. հունիսից` 1994թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:

Հայոց բանակը, հայ զինվորը բազմիցս է ապացուցել, որ տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակն է:  Բանակի օրը հարկ է մեկ անգամ ևս շեշտել և արժևորել հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր՝ թշնամական երկրներով շրջապատված երկրի համար:

 

ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել գրադարանի փաստաթղթերի էլեկտրոնային առաքման  ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, «ՆՁԱԿ» ՊՈԱԿ, Կոմիտասի պող., 49/3, 1-ին  հարկ, 102 սենյակ, հեռախոս` 011- 236754:

  «ՆՁԱԿ» ՊՈԱԿ
http://www.innovcentre.am/hy/, http://facebook.com/InnovCentre
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի  բաժին

Հեռախոս` 011- 238747,  Էլ.փոստ` adasarg@innovcentre.am