ՆՁԱԿ
   
 

ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել

24.02.2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology - WCIT) Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել: Այս մասին փետրվարի 24-ին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այդ երազանքն իրականություն կդառնա 2019 թվականին: Հայաստանը կհյուրընկալի իր ծավալներով, ներկայացուցչականությամբ, վարկանիշով շատ հավակնոտ ու մասշտաբային ﬕջոցառումը: Վարդանյանի խոսքով՝ քանի որ ﬕջոցառուﬓ իր ծավալներով Հայաստանում նախադեպը չի ունեցել, ԻՏՄՁ թիմը դիտարկել է Հնդկաստանում՝ այս տարի, Թայվանում, Բրազիլիայում՝ նախորդ տարիների համաժողովի կազմակերպուﬓ ու անցկացումը և յուրացրել փորձը, հետևություն արել թերություններից: «Մենք կարծում ենք, որ կարող ենք լավագույն կոնգրեսը կազմակերպել: Իհարկե, պատասխանատվությունը ﬔծ կլինի, սովորաբար մասնակցում են 2500 խոշոր ընկերությունների տնօրեններ, համալսարանների ղեկավարներ, առաջատար մասնագետներ: Խոշոր երկրները ներքին ռեսուրս ունեն, մասնակիցների ﬔծ մասը հենց այդ երկրների ներկայացուցիչներ են, սակայն քանի որ Հայաստանում ներքին ռեսուրսն այնքան էլ ﬔծ չէ, պետք է ներգրավենք ողջ աշխարհը»,-նկատեց Վարդանյանը: Հայ կազմակերպիչները հետևություններ են արել, թե ինչպես ճիշտ կազմակերպել սննդի հարցը, ինչպիսի b2b գործիքներ կիրառել, որ շփուﬓերը լավ լինեն: ԻՏՄՁ թիմը պատրաստվում է իրենց յուրացրած փորձը կիրառել ու լավագույնս կազմակերպել համաժողովը: Մինչև այժմ արդեն պատրաստել են բյուջեն, գործողությունների ծրագիրը, հովանավորչական փաթեթները, դիզայն են արել էջը, դիզայն են անում b2b պորտալը: Կազմակերպիչները համոզված են, որ Երևան գալիս հյուրերը պետք է պատրաստ լինեն խորը պայմանավորվածությունների և պայմանագրերի, դրա համար նրանց ավելի շուտ հասանելի կլինի b2b պորտալը: Վարդանյանը տեղեկացրեց, որ ստեղծված է կառավարական հանձնաժողով: Հնդկաստանի համաժողովից հետո լիարժեք նիստ կգումարվի, ձեռքբերած փորձը կներկայացնեն նաև հանձնաժողովին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը նշեց, որ երկրի տեսանելիության և ճանաչելիության բարձրացման տեսանկյունից համաժողովի՝ Հայաստանում անցկացումը ﬔծ ձեռքբերում կլինի: «Համաշխարհային ներկայացվածությամբ ﬕջոցառուﬓերին շատ կարևոր է ﬔր երկրի մասնակցությունը: Հայաստանը կարող է առաջարկել խոշոր, մրցունակ, ուսուցողական և կրթական ծրագրեր, որոնք ունեն ﬔծ պահանջարկ: Գործարար կապերի ընդլայնումը շատ կարևոր է Հայաստանի համար: Աշխարհը շատ արագ փոխվում է, իսկ ինֆորմացիոն և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը փոխվում է շատ ավելի արագ: Փորձի, գիտելիքի փոխանակումը կարևոր է շուկաների հասանելիության և ներքին ռեսուրսների զարգացման համար: Հյուրընկալելով համաշխարհային IT ֆորումը Հայաստանում նպատակ ունենք խթանելու գործարար կապերը և նոր շուկաների հասանելիությունը: Բազմաթիվ տեղերում խոսվել է Հայաստանի՝ որպես կամուրջ լինելու մասին՝ ԵԱՏՄ-ի, Իրանի, Եվրաﬕության, ինչու ոչ` նաև ԱՄՆ-ի ﬕջև. կարծում ենք, որ ՏՏ ոլորտն ու Հայաստանում արտադրվող ծառայությունները կարող են լինել կենսունակ կամուրջ տարբեր շուկաների ﬕջև»,-համոզմունք հայտնեց փոխնախարարը: Փետրվարի 19-21-ը Հնդկաստանում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology - WCIT), որի ավարտին Հնդկաստանը էստաֆետը փոխանցեց Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները ﬔկնարկելու համար: ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ տեսնելով, թե Հնդկաստանն ինչպես է պատրաստվել, ակնհայտ է, որ Հայաստանն էլ պետք է փորձի կազմակերպական և նախապատրաստական լուրջ աշխատանք կատարել: «Մենք կունենանք ﬔր երկրի պոտենցիալը ցուցադրելու և ներդրուﬓեր ներգրավելու հնարավորություն»,-ասաց Եսայանը, ով ընտրվել է World Information Technology and Services Alliance-ի տնօրենների խորհրդի անդամ: Այդ իրադարձությունը Հայաստանի տեխնոլոգիական հանրության համար ևս ﬔկ կարևոր ուղերձ էր և ﬔծ պատիվ:
https://armenpress.am/arm/news/923968/tt-hamashkharhayin-hamazhoxovy-hayastan-berely-haykakan-tekhnologiakan.html