ՆՁԱԿ
   
 

Հայաստանի պատվիրակությունը Հնդկաստանում կմասնակցի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին

20.01.2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ-ին անցկացվելու է Հայաստանում։ Իսկ ﬕնչ այդ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կկայանա «WCIT 2018»-ը։ Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, փետրվարի 19-21-ն անցկացվող համաժողովին Հայաստանը կմասնակցի պետական մակարդակով և ներկայացուցչական կազմով։ Հնդկաստան կﬔկնեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ԻՏՁՄ (UITE) ներկայացուցչությունը, հեռահաղորդակցության օպերատորներ և ՏՏ ընկերություններ։ Ոլորտի ներկայացուցիչները խորհրդակցության էին հրավիրվել նախարարություն` քննարկելու համաժողովին մասնակցության ձևաչափը, նախատեսվող հանդիպուﬓերը և մասնակցությանը վերաբերող այլ տեխնիկական հարցեր։ «WCIT»-ն ՏՏ ոլորտի խոշորագույն ﬕջոցառուﬓերից է, որին մասնակցում են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի 2-3 հազար լիդերներ` շուրջ 100 երկրներից։ ԻՏՁՄ ներկայացուցիչ Ալեքսանդր Եսայանը հայտնեց, որ համաժողովում նախատեսվում են թե՛ հանդիպուﬓեր խոշոր ասոցիացիաների ու ընկերությունների ղեկավարների հետ, թե՛ ﬕասնական տաղավարով ներկայացնել հայկական հաջողակ ՏՏ ընկերությունները։ Այս տարվա մասնակցության փորձը օգտակար կլինի եկող տարի համաժողովի նախապատրաստական աշխատանքներն անցկացնելու համար: Իսկ 2019-ին համաժողովը հյուրընկալելը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու ﬕջազգային նոր կապերի ձեռքբերմանը։
https://armenpress.am/arm/news/919686/hayastani-patvirakutyuny-hndkastanum-kmasnakci-texekatvakan.html