ՆՁԱԿ
   
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) 

Մասնագիտական քննարկում ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում

Թեմա` «Գրադարանավարների մասնագիտական որակավորման չափանիշները և գրադարանային գործի զարգացման արդի մարտահրավերները» 

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը նախաձեռնել է հանդիպում և մասնագիտական քննարկում մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքերի հեղինակ Գագիկ Սուքիասյանի հետ, ով հանդես կգա զեկուցումով` «Գրադարանավարների մասնագիտական որակավորման չափանիշները և գրադարանային գործի զարգացման արդի մարտահրավերները» թեմայի շուրջ:

Միջոցառման նպատակն է` վերանայել և գնահատել գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման պետական չափանիշները, և դրանք հաշվի առնել մասնագետների վերապատրաստման, ատեստավորման, գրադարանը նոր կադրերով համալրելու և ուսումնական հաստատություններում համապատասխան առարկայական  ծրագրերը վերանայելու գործընթացներում:

Միջոցառումը նախատեսված է գրադարանային-տեղեկատվական ոլորտի մասնագետների, կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավորապես քոլեջների, դպրոցների գրադարանների ներկայացուցիչների և հետաքրքրված այլ անձանց  համար: 

Միջոցառման շրջանակներում կկայանա Գագիկ Սուքիասյանի «Գիրքը, գրադարանը և ընթերցանությունը Հայաստանի պետական բուհերում» գրքի շնորհանդեսը: Բացի այդ,  հեղինակը կխոսի գրքագիտությանը, գրադարանագիտությանը, մատենագիտությանը վերաբերող  իր մի շարք գրքերի մասին և դրանք կնվիրաբերի գրադարանին: 

Վերջում նախատեսվում է Հայաստանում գրադարանային ոլորտի զարգացման, ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև միասնական գրադարանային տարածք ձևավորելու վերաբերյալ սեփական գաղափարների և մտքերի փոխանակում:

Ներկաների համար կգործի թեմատիկ գրականության ցուցահանդես: Ցանկացողները կարող են նաև շրջայց կատարել գիտատեխնիկական գրադարանում, ծանոթանալ և հետագայում օգտվել Կենտրոնի ժամանակակից տեղեկատվական ծառայություններից:

Միջոցառումը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե` ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ:

Միջոցառման հղում` https://www.facebook.com/events/517498275729713/   

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ
Կայքէջ` http://www.innovcentre.am/hy/, ֆեյսբուքյան էջ`

https://www.facebook.com/InnovCentre
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին

 Հեռախոս`011- 238747, էլ-փոստ`adasarg@innovcentre.am