ՆՁԱԿ
   
 

Ս/թ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի (ՆՁԱԿ ՊՈԱԿ) մասնաճյուղերի գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեցին մասնաճյուղերի 8 աշխատակիցներ:

Օրակարգն ընդգրկում էր` 

1.Հաճախման ցուցանիշ. բաղադրիչները, հաշվառման առանձնահատկությունները:

2.Վիճակագրական տվյալների ձևավորումն ըստ ընթերցողական կատեգորիաների, ֆոնդերի տեսակների և տնտեսության ոլորտների:

3.Գրադարանային պաշարների այլընտրանքային համալրում և սպասարկում բաց մատչելիության Էլեկտրոնային հրատարակությունների ընդգրկմամբ:

4.Գրադարանային գործընթացների նորմավորում և աշխատանքի պլանավորում:

5.Հեռավար վերապատրաստման և փորձի փոխանակման ու խորրդատվությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին: Մասնաճյուղերի ֆեյսբուքյան էջերի ակտիվացում:

6. Քննարկում, հարց ու պատասխան, ամփոփում:

Կենտրոնի գիտնական քարտուղար Լիլիթ Վարդանյանը Ներկայացրեց գրադարանային-վիճակագրական հիմնական ցուցանիշների ձևավորման և հաշվառման առանձնահատկությունները, կարևորությունը և դերը:

Գիտատեխնիկական գրադարանի մասնագետները ներկայացրեցին նաև գրադարանային-տեղեկատվական սպասարկման նոր հնարավորությունները՝ Web IRBIS-ի գործարկման միջոցով, մասնավորապես` միջգրադարանային և  ներգրադարանային բաժնույթների, փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության խթանման գործիքները՝ գրադարանային- տեղեկատվական սպասարկումն ակտիվացնելու և տարածականացնելու նպատակով:

Գրադարանի ղեկավար` Լ. Ղարիբյանը մասնակիցներին  ծանոթացրեց նաև  գրադարանի գործառույթների արդյունավետությանը խթանող որոշ նախաձեռնություններին, հեռավար վերապատրաստման և փորձի փոխանակման ու խորրդատվությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման վերջում մասնակիցները մտքեր փոխանակեցին և իրենց պատրաստակամությունը հայտնեցին խթանելու գրադարանում իրականացվող բոլոր նորարարական մոտեցումներին և գործառույթներին: