ՆՁԱԿ
   
 

Հ Ո Ւ Շ Ա Թ Ե Ր Թ

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Բնակչության նախազգուշացման համար կիրառվում են հետևյալ ազդարարման ազդանշանները` «Օդային տագնապ», «Ուշադրություն բոլորին»: Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`

«Օդային տագնապ» ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում,

«Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվում է արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի և օդային տագնապի ավարտի դեպքում:

 

Հիշել՝ անհրաժեշտ է ռմբակոծության ժամանակ բացել բերանը և ձեռքերով փակել ականջները:

Ծանոթություն.

Թաքստոց – Ամրացված կառույցներ, բնական միջավայր, տեղական առարկաներ (նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ, մետրոպոլիտենի ստորգետնյա կայարաններ), որոնք կարող են պաշտպանել մարդկանց, տեխնիկան և ունեցվածքը պատերազմական պայմաններում, ռազմական կոնֆլիկտների ժամանակ կիրառվող խոցման միջոցների ազդեցության գործոններից ու վթարներից, աղետներից և այլ արտակարգ իրավիճակների ազդեցությունից:

Պատսպարում – Զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժամանակավոր ապահովում` համապատասխան շինությունների տարածքում.