ՆՁԱԿ
   
 

Հարգելի գործընկերներ

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը նախաձեռնել է կազմակերպել տեղեկատվական միջոցառում բաղկացած 2 մասից: Առաջին մասում մասնակիցներին կներկայացվի ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի իրականացրած հեռավար աշխատանքները «COVID-19» համավարակի պայմաններում, իսկ երկրորդ մասում կկայանա խմբային մասնակցություն EBSCO ընկերության կողմից անցկացվող վեբինարին: Համաձայնություն է ձեռք բերվել EBSCO-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային ներկայացուցչի հետ` տրամադրելու հավաստագրեր խմբային մասնակիցներին:

Հայտնի է, որ EBSCO ընկերությունը աշխարհի առաջատար հրատարակիչների գիտական պաշարների խոշոր մատակարարներից է, որը առաջարկում է տեղեկատվական պաշարներ գիտության և տեխնիկայի բոլոր ոլորտներում բավարարելով օգտվողների լայն շրջանակի հետազոտական և կրթական կարիքները:

 

Միջոցառման ծրագիր

Ժամը` 15:00 -16:00

- ՆՁԱԿ-ի գիտնական քարտուղար Լիլիթ Վարդանյանի զեկույցը «Հեռավար գրադարանային աշխատանք: ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի փորձը» թեմայով:

- Ներկաների մտքերի և կարծիքների փոխանակում, այլ գրադարանների ներկայացուցիչների կողմից «COVID-19» համավարակի պայմաններում սեփական փորձի ներկայացում:

Ժամը` 16:00 - 17:00

- Մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ներկաների մասնակցություն «Որտեղ և ինչպես որոնել տեղեկատվություն: Որոնում EBSCOhost հարթակում և համացանցում» թեմայով EBSCO ընկերության ռուսերեն վեբինարին:

Միջոցառումը տեղի կունենա 2021թ. հունվարի 26-ին, ժամը 15:00-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե` ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ:

Ակնկալում ենք գրադարանների ներկայացուցիչների մասնակցությունը միջոցառմանը:

Խնդրում ենք մասնակցությունը հաստատելու համար դիմել` հեռ. 011-238747, էլ. փոստ` adasarg@mail.ru