ՆՁԱԿ
   
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ)

Գիտատեխնիկական գրադարան  

Տեղեկատվական հարթակ երիտասարդ ձեռներեցների լավագույն փորձի փոխանակման համար

Թեմա՝ Իմ հաջողության բանալին

 

Գլխավոր նպատակը՝

  • Աջակցել երիտասարդությանը զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ, ձևավորելու ձեռներեցին հատուկ նորարարական մտածողություն, բիզնեսում մրցունակ լինելու հատկանիշներ, արդյունավետ պլանավորել կարիերան և ընդհանրապես նպաստել ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը։

Մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • Ծանոթանալ հյուրերի բիզնես-հաջողության գաղտնիքներին, հաղորդակցվելու և մասնակցելու  բաց քննարկումներին:

 

Մեր հյուրերն են՝ 

- ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի նախագահ, «Հիմնարկ» փակ բաժնետիրական ընկերության համահիմնադիր և տնօրեն, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Ռուբեն Օսիպյանը:

Թեման՝ «Ձեռնարկատիրության ու հնարավորություններ գտնելու մասին»

Քննարկվող հարցեր՝

  • Որո՞նք են ձեռներեց դառնալու շարժառիթները
  • Ո՞րն է ձեռնարկության նպատակը
  • Հայկական փոքր և միջին ձեռնարկատիրության համայնապատկերը
  • Ի՞նչ դեր ունի նորարարությունը բիզեսում
  • #PeopleFirst` մարդկային կապիտալի կարևորությունը
  • Ինչպե՞ս սկսել բիզնեսը
  • Ի՞նչ աջակցող կառույցներ կան 
  • Wearm School Armenia դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Քոչարյանը:

Wearm school-ն դպրոցն անցկացնում է 4-ամսյա դասընթացներ անիմացիայի, մոնտաժի, գրաֆիկական դիզայնի և թվային արվեստին առնչվող այլ ոլորտներում, դրանք  21-րդ  դարի ամենապահանջված և բարձր վարձատրվող մասնագիտություններից են:     

Թեման՝ Ինչպե՞ս հաջողության հասնել թվային մարքեթինգի աշխարհում: Ի՞նչ   մասնագիտություն ընտրել թվային մեդիայում և ինչպե՞ս։ 

Քննարկվող հարցեր՝

  • Ի՞նչ է թվային մեդիան:
  • Ովքե՞ր են թվային մեդիա մասնագետները:
  • Ինչպե՞ս սովորել և դառնալ թվային մեդիայի մասնագետ:
  • Ինչպե՞ս գտնել աշխատանք։
  • Wearm School Armenia-ի ստեղծման պատմությունը և գրանցած հաջողությունները:

Մասնակիցների համար կգործի ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի բիզնեսի, նորարարության վերաբերյալ գրականության ցուցահանդեսը (գրքեր, ամսագրեր, սեղմագրային հանդեսներ, արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր և այլն): Ցանկացողները կարող են շրջայց կատարել գրադարանում, ծանոթանալ և հետագայում օգտվել Կենտրոնի ժամանակակից տեղեկատվական ծառայություններից:

Միջոցառումը տեղի կունենա 2021թ. մարտի 12.-ին, ժամը 14:30-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե` ք. Երևան, Կոմիտասի 49/3, 2-րդ հարկ,   http://www.innovcentre.am/hy/https://www.facebook.com/InnovCentre, https://twitter.com/InnovCentre
linkedin.com/in/«նձակ»-պոակ-1141881ab 

Մասնակցությունը հաստատել համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/41cfSfcVmiLoXXMg9  կամ դիմել՝ հեռ. 011 238747, adasarg@innovcentre.am