ՆՁԱԿ
   
 

Եվրասիական տնտեսական միության երկրների երիտասարդ գյուտարարների միջազգային ասամբլեա

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության Վելիկի Նովգորոդ քաղաքում անցկացվեց Եվրասիական տնտեսական միության երկրների երիտասարդ գյուտարարների միջազգային ասամբլեան: Հայաստանը ներկայացնում էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և ագրարային համալսարանների ներկայացուցիչներ: Պատվիրակությունը ընդունվեց բարձր մակարդակով, վերջինիս անդամներին ներկայացվեցին տարբեր գյուտեր և ծանոթություն հաստատվեց գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը ևս անցկացվեց բարձր մակարդակով՝ Նովգորոդի շրջանի նահանգապետի և կառավարության, Դաշնության խորհրդի նախագահի տեղակալի, սենատորների, Եվրասիական արտոնագրային կազմակերպության, Ռոսպաթենտի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին: 

Նորարարական նախագծերի ցուցահանդեսում հյուրերին ցուցադրվեցին տարատեսակ աշխատանքներ: Ասամբլեայի շրջանակներում կանցկացվի Եվրասիական տարածաշրջանի երկրների երիտասարդ գյուտարարների նորարարական նախագծերի միջազգային ցուցահանդես: 

Պատվիրակության ղեկավարը հյուրերին ներկայացրեց Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նոր տեսլականը, հայկական խոստումնալից գյուտեր, նախագծեր և համագործակցության պատրաստակամություն հայտնեց: 

Հյուրերի համար նախապատրաստվել էր էքսկուրսիա, այդ թվում` այցելություն Նովգորոդի Կրեմլ և Սուրբ Սոֆիայի տաճար: 

Ասամբլեան ավարտվեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին և աշխարհի այլ պետություններին ուղղված Կոչի ընդունմամբ: