ՆՁԱԿ
   
 

«Գրադարանային-տեղեկատվական մշակույթի և թանգարանագիտության ուսուցման դերն ու արդիականությունը»

Կարևորելով գրադարանային-տեղեկատվական մշակույթի ուսուցման ռազմավարական նշանակությունը ժամանակակից կրթության և գիտության նորարարական զարգացումներում ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը սույն թվի սեպտեմբերի 17-ին կազմակերպել էր ՀՊՄՀ պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանի հեղինակած «Գիրքը և գրադարանային-տեղեկատվական մշակույթը Արցախում» ու «Թանգարանագիտության հիմնահարցեր» գրքերի  շնորհանդես և քննարկում: Միջոցառման նպատակն էր՝ արժևորել նման ուսումնասիրությունների արցախագիտական և սփյուռքագիտական մեծ նշանակությունը, որի միջոցով ընթերցողը հաղորդակից է դառնում հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությանը: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանը, Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանն ու Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը, ինչպես նաև թանգարանների և գրադարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ: Վերջում կայացավ թեմայի շուրջ մասնակիցների կարծիքների և մտքերի փոխանակում: Ներկաների համար կազմակերպվել  էր թեմատիկ գրականության ցուցահանդես: