ՆՁԱԿ
   
 

«Զինվենք մեդիագրագիտությամբ»

Ելնելով թվային դարաշրջանում տեղեկատվական և մեդիագրագիտության կարևորությունից, ս.թ. նոյեմբերի 12-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում կազմակերպել է սեմինար-հանդիպում  «Զինվենք մեդիագրագիտությամբ» խորագրով, որին մասնակցեցին Հ. Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի բարձր դասարանի աշակերտները:
Միջոցառման շրջանակներում կայացավ հանդիպում «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի մասնագետ Անահիտ Դանիելյանի հետ, ով խոսեց մեդիագրագիտության մասին որպես պաշտպանիչ դիմակի, որն օգնում է խուսափել լրատվական վարակներից, ներկայացրեց մեդիագրագիտության կանոնները, ծանոթացրեց կենտրոնի կողմից ստեղծված որոշ խաղերի հետ: Այնուհետև մասնակիցների համար անցկացվեց ինտերակտիվ, կրթական խաղեր՝  «Մեդիամարտ»  (https://media.am/mediabattle/) և «Ցանցառ» (https://tsantsar.media.am/), որոնք օգնում են ավելի գրագետ ու պաշտպանված լինել մեդիատիրույթում՝ կիրառելով լուրերը ստուգելու, վերլուծելու, կեղծն ու հավաստին իրարից տարբերելու հմտությունները։ Աշակերտները ակտիվ մասնակցեցին խաղերին և շատ հարցերին տվեցին ճիշտ պատասխաններ:
Միջոցառման վերջում աշակերտները ծանոթացան գիտատեխնիկական գրադարանի գրականության ցուցահանդեսին և ցանկություն հայտնեցին դառնալ գրադարանի օգտվողներ: