ՆՁԱԿ
   
 

«Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» 

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը (#ՆՁԱԿ) սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «#Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» խորագրով միջոցառմանը, որն անցկացվելու է ս./թ. ապրիլի 17-21-ը:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ Վարչապետի Աշխատակազմի, Էկոնոմիկայի և Արտաքին գործերի Նախարարությունների, Սփյուռքի Գործերի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի և «Ազգային կենտրոն» Հիմնադրամի հովանու ներքո։

Որպես կազմակերպիչ՝ հանդես է գալիս Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը:

Միջոցառման բացմումը՝ 17 ապրիլի, ժ. 10:00;

Միջոցառման բացման վայրը՝ #TUMO Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (Ապրիլի 17-18-ը): Հասցե՝ Հալաբյան փ., 16:

Ապրիլի 19-21-ը միջոցառումը շարունակվելու է ՆՁԱԿ-ի գրասենյակում (Կոմիտասի պող., 49/3) և ՀՀ մարզերում:

Միջոցառման առաջին օրը սպասվում է ՀՀ և օտարերկրյա պաշտոնյաների մասնակցություն:

Միոցառման գլխավոր իրադարձությունն՝ Ավստրիական տիեզերական ֆորումի հետ Հայաստանում #AMADEE_24 Մարսյան գիտական անալոգային առաքելության իրագործման մասին, Փոխըմբռնման Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն է:

Հարկ է նշել, որ AMADEE-24 ծրագիրը Հայաստանում համակարգելու է Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնը:

Միջոցառման շրջանակներում, կկայանա տեղեկատվության և փորձի փոխանակում տեխնոլոգիաների առևտրայնացման ոլորտի հայաստանյան և միջազգային փորձագետների միջև, կլինեն նաև քննարկումներ մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախատեսված են նաև առանձին պանելային քննարկումներ՝ նվիրված Հայաստանում կայուն տնտեսության ձևավորմանը, գիտության ու կրթության ինչպես նաև կանանց ձեռնարկատիրության խնդիրներին:

Ծրագիրն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով. https://www.inno.am/

Գրանցվել կարելի է հետևյալ հղումով. https://rb.gy/4bjz9

Լրատվամիջոցների գրանցման համար զանգահարել՝ +(374) 44-577-558։

ՀՀՀ էկոնոմիկայի նախարարությունՀՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of ArmeniaՍՍփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office

National Center