ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Արեգակի վրա գրանցվել է երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը

SDO ուղեծրային աստղադիտարանին հաջողվել է արձանագրել Արեգակի մակերևույթին վերջին երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը, որը ցույց է տալիս Արեգակի վրա «ձմեռման» աննորմալ երկար և հանգիստ ժամանակաշրջանի ավարտը։
Աստղագետները նշում են, որ Արեգակի վրա պարբերաբար բռնկումներ են լինում, որի ընթացքում այն կտրուկ արձակում է հսկայական քանակությամբ էներգիա՝ տեսանելի լույսի, ջերմային և ռենտգենյան ճառագայթման ալիքների տեսքով: Այսպիսի հզոր իրադարձությունները կարող են խաթարել Երկրի ուղեծրում առկա արբանյակների աշխատանքը և ազդել Երկրի վրա ռադիոկապի համակարգերի աշխատանքը, ինչպես նաև՝ ազդել տիեզերագնացների առողջության վրա:
Նոր բռնկումը ցույց է տալիս, որ այն «դուրս է եկել քնից»: