ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Աստղագետները Երկրի նման մոլորակ են գտել

Աստղագետները Երկրի նման մոլորակ են գտել։ Այն պտտվում է Արեւին նմանվող աստղի շուրջը, ընդ որում՝ դրա վրա պայմանները նույնպես կարող են նման լինել:
Երկրից երեք հազար լուսային տարի հեռավորությամբ գտնվում է Kepler 160-ը՝ Արեւի նման աստղը: Հետազոտողները դրա շուրջ չորրորդ մոլորակն են գտել: Նրանք այն անվանել են KOI-456.04։ Չափերով եւ ուղեծրով այն նման է Երկրին: Գիտնականները ենթադրում են, որ սա բնակելի մոլորակի լավագույն թեկնածուն է: Աստղագետները կարծում են, որ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել Kepler 160 աստղի շուրջ պտտվող մոլորակները փնտրելու համար: Այնտեղ երկնային մարմինները կարող են բավարար լուսավորություն ստանալ, որպեսզի դրանք հարմար լինեն կյանքի համար: