ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

ԱՀԿ  նշել է մարդկանց մահացության պատճառներից երկրորդը շրջակա միջավայրի աղտոտվածությունից հետո

Թռչող օդանավերի, մուրճերի աշխատանքի կամ ավտոմքենաների ընթացքի ժամանակ ի հայտ եկող աղմուկը տարեկան մինչև 12 000 մահվան պատճառ է դառնում եվրոպական երկրներում, այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները:
Կազմակերպության տվյալներով՝ քաղաքներում, ճանապարհներին և անգամ գյուղական տեղանքում լսվող «քրոնիկ» աղմուկը ոչ պակաս կարևոր դեր են խաղում այնպիսի հիվանդությունների զարգացման հարցում, ինչպիսիք են սրտի կաթվածը, ուղեղի կաթվածը, ստենոկարդիան և այլ անոթային խանգարումները:
«Մարդու օրգանիզմի համար կործանարար ազդեցությամբ աղմուկը զիջում է միայն շրջակա միջավայրի աղտոտվածությանը», - նշում են ԱՀԿ մասնագետները:
«Գիտնականներին շատ է մտահոգում այն ազդեցությունը, որը մշտական և չդադարող աղմուկներն ունենում են բնակչության առողջության վրա: Աղմուկը լուրջ խթանիչ գործոն է, որը բացասաբար է ազդում մարդու օրգան համակարգերից շատերի վրա: