ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները նոր օվկիանոսի կազմավորում են կանխատեսում

Ամերիկացի գիտնականները նոր օվկիանոսի հավանական ձևավորում են կանխատեսել, որը կարող է ի հայտ գալ 5-10 մլն տարվա ընթացքում:
Օվկիանոսը կարող է ձևավորվել Աֆրիկայի արևելյան հատվածում տեղի ունեցող տեկտոնական ճեղվածքների պատճառով:
Խոսքը Աֆար տարածաշրջանի մասին է, որը գտնվում է Նուբիական, Սոմալիական և Արաբական անապատների սահմանին: Ըստ աշխարհագրագետ Քեն Մաքդոնալդի այս ամայի տարածքը գտնվում է երեք տեկտոնական հողատարածքների հատման կետում, որոնք դանդաղորեն հեռանում են միմյանցից: Այդ տեկտոնական գործընթացի արդյունքում Աֆրիկան կբաժանվի երկու մասի և նոր օվկիանոսային ավազան կստեղծվի:
Նրա խոսքով՝ այս տեսության առավել ակնհայտ ապացույցը ներկա պահին 56 կմ երկարությամբ ձևավորված ճեղքվածքն է եթովպիական անապատում: Շարժման պատճառը կարող է լինել մագմայից ստացվող ճնշումը: Ներկայում գիտնականները հողակտորների շարժին հետևում են GPS համակարգի միջոցով: