ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականներն ապացուցել են, որ 6 մոլեկուլի միջոցով կարող է կյանք սկիզբ առնել

Լեհաստանից գիտնականները ստեղծել են համակարգչային ծրագիր, որն ունակ է կատարել բոլոր տեսակի քիմիական ռեակցիաները: Նրանք դրա մեջ դրել են վեց ամենապարզ մոլեկուլները և դրանց փոխազդեցության արդեն առաջին փուլում ստացել առաջին քիմիական ռեակցիաները և բարդ կենսաքիմիական միացությունները, որոնք Երկրի վրա կյանքի հիմքն են կազմում: Ինչպես գրում է Science գիտական ամսագիրը, սա ապացուցում է, որ կյանքը կարող է առաջանալ ընդամենը վեց մոլեկուլի օգնությամբ:
Այս ոլորտում գիտնականների հիմնական հարցը միշտ եղել է հասկանալը, թե ինչ քիմիական ռեակցիաներ են հանգեցրել մեր մոլորակի վրա կյանքի առաջացմանը: Ծրագիրը մասնագետներին ցույց է տվել ամենապարզ նյութերից բարդ կենսաքիմիական միացությունների պրեբիոտիկ սինթեզը:
Որպես օրինակ՝ հետազոտողները վերցրել են վեց պարզ նյութեր, որոնք առկա են եղել Երկրի վրա վաղ դարաշրջանում՝ ջուր, ազոտ, ծծմաբջրածին, մեթան, ամոնիակ և ցիանիդ: Առաջին փուլում վեց սկզբնական նյութերից առաջացել է 10 նոր նյութ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել կենդանի էակների հետ: Այնուամենայնիվ, արդեն երկրորդ փուլում հայտնվել է ամինաթթու՝ գլիցին:
Հինգերորդ փուլի ավարտին մոլեկուլների քանակը հասել է տաս հազարի, նրանց մեծ մասը դարձել է աբիոտիկ, բայց հայտնաբերվել են նաև կենդանի մոլեկուլներ:
Ծրագիրը ոչ միայն ցույց է տվել բոլոր հայտնի կենսական միացությունները, այլ նաև բացահայտել է շատ օրգանական միացությունների սինթեզի նախկինում անհայտ ուղիները: