ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Չինացի գիտնականների ստեղծած քվանտային համակարգիչն ավելի հզոր է, քան Google-ի Sycamore-ը

Չինացի գիտնականների թիմը մշակել է աշխարհի ամենահզոր քվանտային համակարգիչը, որը մոտ 10 միլիարդ անգամ գերազանցում է Google-ի քվանտային համակարգչին, իսկ ժամանակակից գերհամակարգիչներին՝ մոտ 100 տրիլիոն անգամ։ Համակարգիչն անվանվել է  Jiuzhang։ Այդպիսով նրանք մարտահրավեր նետեցին Google-ին, որի մասնագետները դեռևս մեկ տարի առաջ, ներկայացնելով իրենց Sycamore քվանտային համակարգիչը, պաշտոնապես հայտարարեցին քվանտային գերազանցության հասնելու մասին։
Հաղորդվում է, որ Google-ի քվանտային համակարգիչն ընդամենը 200 վայրկյանում այնպիսի խնդիր է կատարում, որն ամենաարագ սուպերհամակարգիչը  կկատարեր 10 հազար տարում:
Չինաստանի կառավարությունը այս ոլորտում մեծ առաջընթաց ապահովելու համար 10 միլիարդ դոլար է հատկացրել՝ Ազգային լաբորատորիա կառուցելու համար։